Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն
08.09.2015 | 14:10

Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունը փայլուն մրցելույթներով եզրափակեց 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` կրկնելով անցած տարվա նվաճումը: Ինչպես և տաշքենդյան առաջնությունում, մրցակիցը դարձյալ իրանցի ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզային էր: Գյումրեցի ըմբիշն անկասելի էր, իսկ այդ անկասելիության գինը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսը:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ